Доставка торфа в Истре Торф истра торф истринский район Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Вывоз строительного мусора в истре вывоз строительного мусора истра вывоз строительного мусора истра истринский район Аренда газели Истра Газель истра Газель Истринский район Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре ПГС Истринский район доставка чернозема в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе Экскаватор истра Аренда экскаватора в Истре Аренда ямобура в Истринском районе ямобур истра Аренда ямобура в Истре Аренда автокрана в Истринском районе Аренда автокрана в истре Аренда Манипуляторов в Истре Манипулятор в Истре Автовышка Истринском районе Аренда автовышки в Истра Аренда самосвала в Истре самосвал истра Щебень Истра песок истринский район щебень в Истринском районе Аренда самосвала в Истре

Սեպտեմբերի 1-ից նորություններ ապահովագրության ոլորտում

    /kmh

Վթարների գրանցում ՃՈ-ի կողմից

Ինչպես են գրանցվում ավտովթարները

Համաձայնեցված հայտարարագրով կարգավորվող վթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից

2016թ-ի սեպտեմբերի 1-իցհամաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող ավտովթարներից բացի մնացած բոլոր ավտովթարները կգրանցվեն միայն Ճանապարհային ոստիկանության կողմից։ Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները՝

1.  պատահարի վայր հրավիրեն Ճանապարհային ոստիկանությանը և հետևեն վերջինիս ցուցումներին,

2.  մինչև Ճանապարհային ոստիկանության ժամանումը չտեղաշարժեն ավտոմեքենաները և միջոցներ ձեռնարկեն ավտոմեքենաների հետքերն ու առարկաները պահպանելու ուղղությամբ,

3.  պատահարը տեղի ունենալուց հետո առավելագույնը 40 րոպեի ընթացքումհեռախոսով տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին: 

 

Համապատասխանաբար սեպտեմբերի մեկից դեպքի վայրում ապահովագրական ընկերությանը սպասելու պարտավորություն վարորդները չունեն:

Ճանապարհային ոստիկանության կողմից ավտովթարի գրանցումից հետո տուժող ավտոմեքենայի սեփականատերը հատուցում ստանալու համար գրավոր դիմում է ներկայացնում իրեն վնաս պատճառողի ապահովագրական ընկերությանը։ 

Այս փոփոխության շրջանակներում 2016 թվականի օգոստոսի 16-ին Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն և ՀՀ Ճանապարհային Ոստիկանությունը կնքել են համապատասխան համաձայնագիր, որը գործողության մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի մեկից, համաձայն որի՝

1. համաձայնեցված հայտարարագրով վարորդների կողմից ինքնուրույն գրանցվող պատահարներից բացի գույքային վնասներով բոլոր այլ ճանապարհատրանսպորտային պատահարները սահմանված կարգով կգրանցվեն միայն ճանապարհային ոստիկանության կողմից և կհավաքագրվեն պատահարի վերաբերյալ ստանդարտացված ելակետային տվյալներ,

2. պատահարների վերաբերյալ հավաքագրված ելակետային տվյալները ճանապարհային ոստիկանությունը միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով անմիջականորեն կփոխանցի Բյուրոյին և ապահովագրական ընկերություններին և վարորդներն այդ փաստաթղթերը Բյուրոյին կամ ապահովագրական ընկերություններին ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա:

Ճանապարհային ոստիկանությունը նշված փոփոխության հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն և պարզաբանումներ տրամադրելու համար առաջիկա օրերին հանդես կգա առանձին մամլո ասուլիսով կամ մամլո հաղորդագրությամբ:

 

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրո

 


Հարգելի քաղաքացիներ՝

 

Եթե ունեք հարցեր և առաջարկներ կապված ճանապարհային երթևեկության բնագավառի հետ, ապա  հղեք դրանք այս կոճղակի օգնությամբ՝   

 

Ձեր իրավունքների ամենաարդյունավետ պաշտպանության միջոցը՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունն է:

«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն:

Նախագահ՝ Էդուարդ Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն

1-ին թաղամաս, 51 շենք, բն.29

Հեռ. 010 36-19-40, 091 36-19-40

Էլ փոստ: vip.achill@mail.ru

Copyright © 2015 ACHILL.AM. All Rights Reserved. | © Designed by Kayq.org