Доставка торфа в Истре Торф истра торф истринский район Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Вывоз строительного мусора в истре вывоз строительного мусора истра вывоз строительного мусора истра истринский район Аренда газели Истра Газель истра Газель Истринский район Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре ПГС Истринский район доставка чернозема в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе Экскаватор истра Аренда экскаватора в Истре Аренда ямобура в Истринском районе ямобур истра Аренда ямобура в Истре Аренда автокрана в Истринском районе Аренда автокрана в истре Аренда Манипуляторов в Истре Манипулятор в Истре Автовышка Истринском районе Аренда автовышки в Истра Аренда самосвала в Истре самосвал истра Щебень Истра песок истринский район щебень в Истринском районе Аренда самосвала в Истре

Սեպտեմբերի 1-ից նորություններ ապահովագրության ոլորտում

    /kmh

Աքիլես ՀԿ-ի 22 առաջարկները ոստիկանության հանձնաժողովին

Ավտովարորդների իրավունքների
պաշտպանության կենտրոն
hասարակական կազմակերպություն
Դավթաշեն 1-ին թաղ.
51 շենք, բն.29
ՀՀ, ք.Երևան, 0054,
հեռ. (00374 91) 361940
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript  www.achill.am

 

 

 

ԱՔԻԼԵՍ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

 

1.Առաջարկ. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից: Մեր երկրում օրինականության հաստատման տեսանկյունից անհետաձգելի անհրաժեշտություն է «Վարչական իրավախախտումների վերաբերյա»լ ՀՀ նոր օրենսգրքի ընդունումը:

  

2.Տրանսպորտային միջոցների դիտապակու և վարորդի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ստանդարտներին չհամապատասխանելը զրկում է վարորդ-հետիոտն և վարորդ-վարորդ կոմունիկացիայից, որը չի նպաստում անվտանգ երթևեկությանը: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը չի կիրառում ՀՀ կառավարության 15 նոյեմբերի 2007 թվականի N 1609-Ն որոշմամբ սահմանված տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության հսկողությունը՝ պատճառաբանելով հենց սարքավորումների բացակայությամբ:

 

Առաջարկ. Ճանապարհային երթևեկության անվտանգությունը առավել  ապահովելու համար անհրաժեշտ է, որ տրանսպորտային միջոցների դիտապակու և վարորդի կողային ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեն գործող ստանդարտներին:

  

3.2014թ.-ի դեկտեմբերի 17-ին ընդունվել և 2015թ.-ի հունվարի 9-ին ուժի մեջ էր մտել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ 249-Ն օրենքը, ըստ որի այդ օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ընթացքում վարչական տույժի մայր գումարի վճարումը ազատում է անձանց հնգապատկված և ԴԱՀԿ կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից:  

 

    Այդ վեցամսյա  ժամանակահատվածը շատ քիչ է, որպեսզի լուծում տրվի  առաջացած խնդրին, առհասարակ պետք է համաներման ուժը տարածվեր անժամկետ, և բոլոր վարորդների վրայից հանվեր բազմապատկված (հնգապատկված, եռապատկված) տուգանքները, հնարավորություն տալով վճարել տուգանքների մայր գումարները:  Բազմաթիվ վարորդներ, որոնք իրավունք ունեին օգտվել համաներման ակտից, ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով չեն օգտվել դրանից, մի մասը բացակայել է Հայաստանի Հանարպետությունից, մի մասը պարզապես չի իմացել ակտերի գոյության մասին և այլն: Այսօր իրողությունն այն է, որ քաղաքացիները շատ մեծ քանակությամբ շարունակում են ստանալ հնգապատկված որոշումներ միանգամից ԴԱՀԿ-ից, համատարած արգելանքներ են դրվում քաղաքացիների բանկային հաշիվների վրա, զրկելով մարդկանց օգտվելու իրենց սեփականությունից: Միթե այդ գումարների գանձումը առավել կարևոր  է, քան ստեղծված իրավիճակի հարթեցումը:

 

Առաջարկ.  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ 249-Ն օրենքի ուժի մեջ մտնելու պահից վեց ամսվա ժամկետը փոխարինել անժամկետ ժամանակով:

 

4.ՃՊԾ տեսուչների մեքենաներում տեղադրված «Իսկրա-1» տիպի արագաչափերի կիրառելիության մասին շատ է խոսվել, սակայն չափագրումները շարունակում են իրականացվել խախտելով արագաչափի շահագործման ձեռնարկը:

 

Առաջարկ.  Ձեռնարկել համապատասխան միջոցներ: 

  

5.Ճանապարհապարեկային ծառայության տեսուչները վարորդների  իրավախախտումն արձանագրելուց հետո  արձանագրության պատճենը կամ երկրորդ օրինակը չեն տրամադրում  վարորդին: Ճանապարհային ոստիկանությունը դա մեկնաբանում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում համապատասխան պահանջի բացակայությամբ: Գտնում ենք, որ արձանագրության պատճենը կամ երկրորդ օրինակը վարորդին չտրամադրելը իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հնարավորություն է ստեղծվում ցանկացած պահին արձանագրության բովանդակությունում կատարել տեղեկությունների կամ այլ նշումների  փոփոխություններ:      
 
Առաջարկ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածը լրացնել 2-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.

 

      «2.Արձանագրությունը կազմվում է 2 օրինակից: Մեկ օրինակը հանձնվում, կամ պատշաճ ձևով ուղարկվում է հասցեատիրոջը, մյուս օրինակն ուղարկվում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմնին (պաշտոնատար անձին):»:

 

 
6.Ճանապարհատրանսպորտային պատահարների վայր տեսուչները ժամանում են մեծ ուշացումներով այն պատճառով, որ օրենսդրությամբ սահմանված չէ ժամանելու սահմանված  ժամանակը:

 

Առաջարկ. անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել հետաքննող տեսուչների ճանապարհատրանսպորտային պատահարի վայր մեկնելու  ժամանակը:

 

7.Առանձին դեպքերում վթարի սխեմաները կազմվում են ոչ ճիշտ, վթարի տեղանքը չի համապատասխանում իրականությանը, ելակետային տվյալները բավարար չեն պատշաչ եզրակացություններ ստանալու համար և պարունակում են կոռուպցիոն ռիսկեր: Իսկ ավտոտեխնիկական փորձագետները, իր հերթին, հիմք ընդունելով վթարների  անկատար սխեմաների տվյալներից (լիարժեք չեն ելակետային տվյալները) տալիս են եզրակացություն, որը չի բավարարում քաղաքացիներին, սակայն բավարարում է ապահովագրական ընկերություններին:   

 

Առաջարկ. Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է զինել հետաքննիչ տեսուչներին ժամանակակից տեխնիկական միջոցներով, կիրառել վթարների մոդելավորում աշխարհում ամենա առաջատար PC-Crash ծրագրով և այլ համակարգչային ծրագրերով, պատշած վերահսկողություն իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննչական բաժանմունքում:

  

8.Մեքենաները հատուկ տարածքում պահպանման վերցնելու ժամանակ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն չեն կազմվում օրենքով սահմանված արձանագրություն, ինչը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

 

Առաջարկ. համապատասխան միջոցներ ձեռնարկել վերացնելու համար կոռուպցիոն ռիսկերը:

 

9.Հաճախակի դիմում-բողոքները քննարկելու ժամանակ վարչական որոշումները կայացվում են վարորդի բացակայությամբ, չծանուցելով պատշաճ ձևով, խախտելով քաղաքացու օրենքով իրեն տրված պաշտպանվելու իրավունքը: Անհիմն հայցադիմումներ են ներկայացվում դատարան, պահանջելով  վճարել եռապատկված կամ հնգապատկված տուգանքները այն դեպքում, երբ քաղաքացին սահմանված ժամկետներում կատարել է տուգանքի վճարումը: 

 

Առաջարկ.  անհրաժեշտ է, որ վարչական մարմինը վարչական  վարույթը իրականացնի, պահպանելով օրենսդրության պահանջները, ապահովելով քաղաքացու իրավունքները:

  

10.Տրանսպորտային միջոցների  տեխնիկական զննությունը լիարժեք կատարելու շահագրգռվածություն ունեն պետությունը և ապահովագրական ընկերությունները, որոնք էլ, մեր կարծիքով, պետք է ապահովեն տրանսպորտային միջոցների արատորոշման բոլոր գործառույթները: 

 

Առաջարկ.  Կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել տրանսպորտային միջոցների  տեխնիկական զննությունը կամ՝ պետք է այն վերացնել:

  

11.Առաջարկ. Անհրաժեշտ է հստակեցնել հոծ գծերի հատելու հասկացությունը՜
-հոծ գիծը հատելը պաշտպանիչ վահանով (բամպեռ),
-հոծ գիծը հատելը անվով,
-հոծ գիծը հատելը 2 անվով,
-հոծ գիծը հատելը ամբողջ տրանսպորտային միջոցով,
-հոծ գիծը տրորելը:
 
12.  Որոշ իրավախախտումների համար անհրաժեշտ է կիրառել նախազգուշացման միջոց:
       Կիրառել ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածը, 23-րդ հոդվածը և 25-րդ հոդվածը:
      Առաջարկ.  Կիրառել նախազգուշացման միջոց ՎԻՎ ՀՀ օրենսգրքով նախատեսված հետևյալ իրավախախտումների համար՝
-գոտիները բաժանող հոծ գիծը հատելու կամ «կանգ-գիծ» գծանշումը հատելու համար,
-տրանսպորտային միջոցն ոչ զուգահեր կայանելու համար:
Կիրառել նախազգուշացման միջոցը այն դեպքերում, երբ չի ստեղծվում խոչընդոտ այլ վարորդների համար:

 

13.  «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով կայացված որոշումներում չի նշվում կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտը, այսինքն՝ իրավական ակտի բլանկետայի նորմը: Օրինակ՝ խախտումը որոշումում նշված է հետևյալ բովանդակությամբ՝ «խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով:» Սակայն ՃԵԿ-ով կանգառ կամ կայանելու կանոնները բաղկացած են 9 կետից և 10 ենթակետերից: 

 

Առաջարկ.  «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով կայացված  որոշումներում պարտադիր նշել ՀՀ կառավարության 27.06.2007թ. թիվ 955-Ն որոշման ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների կոնկրետ՝ որ կետն կամ կետի որ ենթակետն  է խախտել վարորդը:

 

 
14. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 27-րդ մասի՝ տրանսպորտային միջոցների մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը նախատեսում է տուգանք 20000 ՀՀ դրամ:  Հարց՝ ինչպես հնարավոր է մայթին կայանել առանձ մայթով երթևեկելու: 

 

 Առաջարկ. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 27-րդ մասի բովանդակությունը  անհրաժեշտ է տարանջատել, փոփոխելով  պատասղանատվությունը՝ մայթերով երթևեկելը  մայթերին կայանելուց :

  

15.Այսօր բացակայում է ՀՀ ճանապարհային ոստիկանություն – բնակչություն կապը, որը հիմնականում կարող է իրականացվել ՀՀ Ճանապարհապարեկային ծառայության  տեսուչների արդյունավետ  աշխատանքի գմահատման միջոցով՝  կստեղծվի բնակչություն – տեսուչ բարեդրացիական կապ:

 

 Առաջարկ. ՃՊԾ տեսուչներին հատկացվում է վերահսկողություն իրականացնելու համար որոշակի տարածք, իսկ կատարված աշխատանքը սահմանվում  է հետևյալ հիմնական չափանիշներով` մահվածության, ճանապարհատրանսպորտային պատահարների,   առավել վտանգավոր խախտումների քանակի նվազեցումը, բացատրական աշխատանքը: 

  

16. Չեն նվազում անհիմն վերագրած խախտումները, ինչը բացատրվում է իրավախախտումների վերաբերյալ բողոքների և վարչական դատարան հայցերի  աճը: Բազմաթիվ են վերագրած խախտումները, երբ դրանք կատարվում են երթևեկության  սխալ կազմակերպման հետևանքով:

 

Առաջարկ. Ժամանակն է եկել կտրուկ բարելավելու երթևեկության կազմակերպումը, անհրաժեշտ է վերացնել արտաբյուջետային ֆոնդից ստացվող հավելավճարները և  ողղել դրանք ճանապարհային երթևեկության կազմակերպումը կարգավորելու համար: 

  

17.Մեծամասնությամբ վարորդները իրավախախտում են կատարում չիմանալով    Ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Առաջարկ. բարձրացնել վարորդի գիտելիքները` անցկացնել պարբերական        հեռուստատեսությամբ իրազեկման-ուսուցողական հաղորդումներ

 

18.Չի հրապարակվում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով  ամրագոտիները չամրակապված վիճակում վարորդի և ուղևորների մահվացության քանակը: 

 

Առաջարկ. ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀՀ ճանապարհային  ոստիկանությունը պետք է վերջապես հստակեցնեն` ո՞ր մարմինը պետք է իրականացնի այդ վիճակագրությունը:

  

19.«Աքիլես» կազմակերպության Ճանապարհային երթևեկության կանոնների  փոփոխությունների առաջարկները  կներկայացնենք ՀՀ ճանապարհային ոստիկանությանը համատեղ քննարկելով մեր առաջարկները:

  

20.Համաձայն «Ճանապարհային երթևեկության մասին» 1968 թվականի Միջազգային կոնվենցիայի (ուժի մեջ է մտել 08.02.2006թ.) 3-րդ հոդվածի 5-րդ կետի 5-բիս ենթակետի. 

 

«5-բիս. Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ, կանոնավոր և մշտապես, ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումն ապահովելու համար. հատկապես բոլոր մակարդակների դպրոցներում»: 

 

       Սակայն առ այսօր պետության կողմից ոչ մի քայլ այս ուղղությամբ չի արվել: 2014թ. վրաերթերի հետևանքով զոհվածների քանակը ընդհանուր զոհերի նկատմամբ կազմում է 33.1%: Զարգացած երկրներում այդ թիվը կազմում է 10-20%: Չխորանալով վիճակագրության թվերի մեջ, հասկանալով հարցի կարևորությունը, անհրաժեշտ է արդեն  ապահովել այսօրվա երեխաների վաղվա անվտանգությունը՝ անհապաղ ըսկսել դպրոցահասակ և մանկապարտեզահասակ երեխաների շրջանում անվտանգ երթևեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելը, ինչը երեխաների մասնակցությամբ ճանապարհային պատահարների նվազեցման գրավականն է: Իրազեկությունը` անվտանգ կյանքի երաշխիքն է:  Այսօր առաջնահերթ խնդիր է դպրոցահասակ երեխաների մոտ ճանապարհային երթևեկության անվտանքության հիմունքների ուսուցումը:

 

Առաջարկ. Անհրաժեշտ է ստեղծել «Երթևեկության անվտանգության ուսուցում կրդսեր դասարաններում» պիլոտային ծրագիր, ընդգրկելով ծրագրում շահագրգիռ մարմիններին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ ճանապարհային ոստիկանությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև «Անտարես» ՍՊ ընկերությանը, մեկ Ավտոդպրոց  և «Աքիլես կազմակերպությանը»:  Պիլոտային ծրագիրը առաջարկում  ենք անցկացնել Դավթաշեն համայնքի, այն թվում, նաև՝ գյուղի,  բոլոր դպրոցներում: «Աքիլես» կազմակերպությունը պատրաստ է տրամադրել երթևեկության անվտանգության մասնագետի և ուսուցչից-մանկավարժի, կոորդինացնել գործողությունները և այլ աշխատանքներ: «Անտարես» ՍՊ ընկերությունը կապահովի անհրաժեշտ գրականությունը: 
 
21.«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի`

 

«Վարչարարությունը պետք է ուղղված լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:»

 

      Հայաստանի Հանրապետությունում այնքան ցածր է նվազագույն աշխատավարձը և այնքան բարձր է աղքատության ցուցանիշը համաշխարհային մակարդակի հետ համեմատած, որ առաջանում է համաչափության խնդիր: Հարց է առաջանում` օրենսդիրը տուգանքների չափը սահմանելիս` մինչ արտասահմանյան երկրների փորձը կիրառելը, արդյոք  հաշվի է առել երկրի սոցիալական դրությունը, մարդկանց կարողություններն ու հնարավորությունները: Ակնհայտ է, որ ճանապարհային երթևեկության ոլորտում տուգանքների չափերն անհամատեղելի են զանցանքի բնույթի հետ և անհամաչափ են, որն առաջացնում է քաղաքացիների մոտ  անվստահություն երկրի օրենսդրական համակարգի հանդեպ, բայց չէ որ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածն է հենց սահմանում, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», և հիրավի անհրաժեշտ է, որպեսզի ժողովրդավարական պետության  սոցիալական ոչ բարվոք վիճակում գտնվող ժողովուրդը հավատա ու վստահի իր իրավական պետության ապագային: Վերջիվերջո կարևոր է ոչ թե տույժի խստությունը, այլ պատասխանատվության անխուսափելիությունը:
      Տուգանքների առավելագույն չափը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:
Վարչական պատասխանատվության տուգանքների վերաբերյալ «Աքիլես» կազմակերպությունը նախկինում  բարձրաձրել է ոլորտում առկա խնդիրները, սակայն  դրանց միայն մի փոքր մասն է ստացել լուծում, բաց են մնացել մի շարք հարցեր, այն թվում` ներկայացված առաջարկները: 
 
Առաջարկներ.

ՀՈԴՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հ-123 մ-1

2000-  3000

Եթե մեքենաների տեխնիկական զննություն անցնելը լինի ըստ պատշաճի և ոչ թե կրի ձևական բնույթ, ապա այս հոդվածով նախատեսված տուգանքը  կարող է և ընդհանրապես չլինել

Հ-123 մ-2

1000-  3000

«Վերասարքավորված ՏՄ-ներ»  ցանկ գոյություն չունի, ինչպես է որոշվել այդ չափի տուգանքը, և ինչ հիմքով է որոշվում մեքենան վերասարքավորված է,  թե՝ ոչ: Օրինակ՝ մեքենան աշխատում է բենզինով, սակայն տեղադրվել է նաև գազի բալոն, դա վերասարքավորում է թե՝ ոչ: Կամ, օրինակ՝ ապակիները մգեցված են, դա վերասարքավորու՞մ է արդյոք: Եվ նման շատ այլ դեպքեր: Այնուամենայնիվ  սա կիրառելի չէ քանի դեռ չկա ցանկը:

Հ-123 մ-3

5000- 10000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-123 մ-4

       10000

Լուսաթափանցելիությունը շատ կարևոր բաղադրիչ է երթևեկության բնագավառում, և կոմունիկացիան վարորդ-վարորդ, վարորդ-հետիոտն, չի լինում երբ չափից առավել մգեցված են ապակիները, ուստի խստությունը այս պարագայում քիչ թե շատ թույլատրելի է: Սակայն այնուամենայնիվ չպետք է մոռանանք՝ հաշվի առնել հասարակության սոցիալական կարգավիճակը

Հ-1231  մ-1

5000-10000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1232 մ-2

      30000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ

Հ-1233

3000-5000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ

Հ-1234 մ-1

3000-5000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ

Հ-1234 մ-2

1000-2000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ, և վերջապես դա իրենից վտանգավորություն չի ներկայացնում, քանի որ վարորդի մոտ արդեն իսկ առկա է կտրոնը, և այն չփակցնելը դեռևս չի նշանակում որ այդչափ  տուգանք պետք է նախատեսվի: Բացի այդ, փակցնելը ընդհանրապես պետք է հանել վարորդի լիազորություններից:  Տեխնիկական զննության կտրոնը թող փակցնի տեխնիկական զննություն անցկացնող մարմինը անմիջապես զննություն

անցկացնելու ց հետո:

Հ-1234 մ-3

1000-2000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ, և վերջապես դա իրենից վտանգավորություն չի ներկայացնում, քանի ոչ վարորդի մոտ արդեն իսկ առկա է կտրոնը, և այն չփակցնելը դեռևս չի նշանակում որ այդչափ  տուգանք պետք է նախատեսվի:

Հ-1235 մ-1

2000-5000

Դա իրենից այնքան վտանգավորություն և անուղղելի թերություն չի ներկայացնում, որ անհրաժեշտ է վարորդին  այդչափ խստությամբ տուգանել: Բացի այդ անհրաժեշտ է հստակեցում մտցնել հոդվածի սանկցիայում մինչ այն կիրառելը: Մասնավորապես սանկցիայում պետք է ավելացնել «պարզ եղանակին և ճանապարհածածկույթի չոր վիճակի ժամանակ» արտահայտությունը:

Հ-1235 մ-2

1000-2000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ, և վերջապես վարորդները նման   խնդրի առաջ երբ կանգնում են դա լինում է ոչ իրենց կամքով ևս, քանի որ վթարի, վնասվածքի կամ այլ նմանատիպ խնդիրների պատճառով է:  

Հ-1235 մ-3

          10000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ, սակայն որոշակի խստություն, որն իրենից պարտավորություն կներկայացնի անհրաժեշտ է, ուստի մեր առաջարկը միանշանակ սա է:

Հ-1235 մ-4

         50000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ, բացի այդ սա իրենից կանխամտածված քայլ է ներկայացնում ուստի մեր կողմից առաջարկվող առավելագույն տուգանքը և ուղղիչ աշխատանքները բավական կլինեն այլևս երբեք նման զանցանք չկատարելու համար:

Հ-1235 մ-5

          50000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ, առաջարկվող առավելագույն տուգանքը և ուղղիչ աշխատանքները բավական կլինեն այլևս երբեք նման զանցանք չկատարելու համար:

Հ-1235 մ-6

        հանել

Այս հոդվածը և սանկցիան ընդհանրապես պետք է  վերացնել: Որևէ փաստ չի կարող հիմնավորել վերջինիս կիրառությունը՝ այն գալիս է ԽՍՀՄ ժամանակներից:

Հ-1235 մ-7

         100000

Սա իրենից կոպիտ դիտավորություն է ներկայացնում, ուստի մեր կարծիքով վերջիններիս նկատմամբ նման տուգանք նախատեսելը արդարացի է:

Հ-1235 մ-10

           ???

Ում տուգանել՝ սեփականատիրոջը (տաքսի ծառայության՝ ով նման բան է թուլ տվել կամ հրահանգել),  թե՝ վարորդին, ով իրականում կարող է նույնիսկ և տեղյակ չլինել դրա մասին: Հոդվածը մինչ կիրառելը հստակեցման անհրաժեշտություն ունի:

Հ-1237

         10000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-1

2000-3000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ: Եվ հիմնականում դա դիտավորությամբ չի կատարվում, և վարորդը  ստիպված ինչ ինչ պատճառներով է կատարում իրավախախտումը: Բացի այդ, եթե այլ վարորդների համար խոչընդոտ չի առաջացել այդ ժամանակ ապա ինչ կարիք կա  տուգանել այդքան:

Հ-124 մ-2

          5000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-3

          5000

Կարծում ենք որ արդարացի է այդչափ տուգանքը, քանի որ նման պահանջի խախտման արդյունքում անդառնալի կորուստներ են լինում վթարների պատճառով:

Հ-124 մ-4

 5000-10000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-5

3000-5000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-6

3000-5000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-7

??? 3000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ: Հստակեցնել ինչ ասված է այդ  սանկցիայում նշված «անցման կանոնները խախտելը» հասկացությունը:

Հ-124 մ-8

      5000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ: Բացի այդ դա վտանգավոր մաևր է:

Հ-124 մ-9

3000-5000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-10

      5000

 

Հ-124 մ-11

2000-3000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-12

      3000

 

Հ-124 մ-13

      5000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-14

5000-7000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-15

8000-10000

Սա շատ վտանգավոր գործողություններ են, և անմիջապես կապված է մարդու կյանքի հետ, ուստի գտնում ենք որ անհրաժեշտ է խստացնել այս սանկցիան:

Հ-124 մ-16

      3000

 

Հ-124 մ-17

     20000

 

Հ-124 մ-18

10000-20000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-19

      5000

 

Հ-124 մ-20

      5000

 

Հ-124 մ-21

      5000

 Թույլ տալ վարորդներին կայանել մարդ իջեցնելու կամ վերցնելու համար ոչ ավելին քան 5 րոպեն՝ տեղադրելով 3.27 «Կայանելն արգելվում է» ճանապարհային նշանը :

Հ-124 մ-22

     10000

 Հ-124 մ-21-ի փոխարեն սկսել կիրառել այս հոդվածը:

Հ-124 մ-23

     20000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ: 10000 դրամ բռնագանձել  որպես տուգանք, իսկ մյուս 10000-ը որպես տարհանման համար կիրառված տեխնիկայի ծախս: Ըստ մեզ սա ողջամիտ է ավելի քան նախատեսված է:

Հ-124 մ-24

3000-5000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-25

2000-5000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-26

5000-7000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-27

5000-10000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-28

       7000

Վտանգավոր է կյանքի համար, համամիտ ենք:

Հ-124 մ-29

2000-3000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-30

5000-8000

Վերանայել սանկցիան, քանի որ շատ անփույտ  են վարորդները և կյանքի համար երբեմն վտանգ է առաջացնում:

Հ-124 մ-31

        50000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-124 մ-32

Զրկում 6 ամիս կամ ուղղիչ աշխատանքներ: Իրավունքից զրկված անձանց նկատմամբ զրկում 1 տարի

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1241

       3000

 

Հ-1242

5000-8000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1243  մ-1

7000-8000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1243  մ-2

20000-25000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1244  մ-1

  1000-10000

 

Հ-1244  մ-2

11000-30000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1244  մ-3

31000-100000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1244  մ-4

105000-200000

Նույն արարքը երկրորդ անգամ նույն հաշվարկային տարվա մեջ նախատեսել նաև զրկում

Հ-1246  մ-1

??? 5000

Պարզաբանել և վերանայել

Հ-1246 մ-2

        10000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-1246 մ-3

5000-10000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-125  մ-1

        10000

 

Հ-125  մ-2

        20000

 

Հ-125 մ-3

        10000

 

Հ-125 մ-4

        10000

 

Հ-125 մ-5

           20000

 

Հ-126 մ-1

50000 կամ զրկում 6 ամիս

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-126 մ-2

100000 կամ ուղղիչ աշխատանքներ

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-126 մ-3

զրկում 1 տարի

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-126 մ-4

50000 կամ զրկում 6 ամիս

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-126 մ-6

50000+10օր աշխ.

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-126 մ-7

50000+30օր աշխ.

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-126 մ-8

50000-10օր աշխ.

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-128 մ-1

         20000

 

Հ-128 մ-2

         50000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-128 մ-3

         3000

 

Հ-128 մ-4

         5000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-128 մ-5

        10000

 

Հ-129.2 մ-1

        50000

Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

 

 

 

Հ-1292 մ-2

        50000

 Հասարակության սոցիալական կարգավիճակը հաշվի առնված չէ:

Հ-131 մ-1

        3000

 

Հ-131 մ-2

        5000

 

Հ-131 մ-3

        5000

 

Հ-131 մ-4

5000-8000

Պարզ  չէ, թե օ՞վ է տուգանվում՝ վարորդը, թե՝ ուղղևորը:

Հ-131 մ-5

        5000

 

Հ-131 մ-6

      10000

 

Հ-131 մ-7

      20000

 

Հ-132 մ-1

      50000

Պաշտոնատար անձինք պետք է խիստ պատժվեն օրենքը շրջանցելու համար:

Հ-132 մ-2

     100000

Պաշտոնատար անձինք պետք է խիստ պատժվեն օրենքը շրջանցելու համար:

Հ-132 մ-3

     100000

Պաշտոնատար անձինք պետք է խիստ պատժվեն օրենքը շրջանցելու համար:

Հ-132 մ-4

      50000

Պաշտոնատար անձինք պետք է խիստ պատժվեն օրենքը շրջանցելու համար:

Հ-1352 մ-1

       3000

 

Հ-1352 մ-2

       20000

Պարզ  չէ, թե օվ է տուգանվում՝ վարորդը, թե՝ ուղղևորը:

Հ-140 մ-1

       50000

Պատիժը խստացնել:

Հ-140 մ-2

       50000

 

Հ-140 մ-3

      100000

 

Հ-140 մ-4

       50000

 

Հ-140 մ-5

       50000

 

      

Հարգանքով՝

       «Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ նախագահ                     Էդ.Հովհաննիսյան


Հարգելի քաղաքացիներ՝

 

Եթե ունեք հարցեր և առաջարկներ կապված ճանապարհային երթևեկության բնագավառի հետ, ապա  հղեք դրանք այս կոճղակի օգնությամբ՝   

 

Ձեր իրավունքների ամենաարդյունավետ պաշտպանության միջոցը՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունն է:

«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն:

Նախագահ՝ Էդուարդ Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն

1-ին թաղամաս, 51 շենք, բն.29

Հեռ. 010 36-19-40, 091 36-19-40

Էլ փոստ: vip.achill@mail.ru

Copyright © 2015 ACHILL.AM. All Rights Reserved. | © Designed by Kayq.org