Доставка торфа в Истре Торф истра торф истринский район Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Вывоз строительного мусора в истре вывоз строительного мусора истра вывоз строительного мусора истра истринский район Аренда газели Истра Газель истра Газель Истринский район Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре ПГС Истринский район доставка чернозема в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе Экскаватор истра Аренда экскаватора в Истре Аренда ямобура в Истринском районе ямобур истра Аренда ямобура в Истре Аренда автокрана в Истринском районе Аренда автокрана в истре Аренда Манипуляторов в Истре Манипулятор в Истре Автовышка Истринском районе Аренда автовышки в Истра Аренда самосвала в Истре самосвал истра Щебень Истра песок истринский район щебень в Истринском районе Аренда самосвала в Истре

Սեպտեմբերի 1-ից նորություններ ապահովագրության ոլորտում

    /kmh

 

Մեր կազմակերպությունը

 

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում' 2000թ-ի մարտի 29-ի N 501 հրամանով:

Լինելով իրավապաշտպան հասարակական կազմակերպություն' «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը սատարում է իրավական, իրազեկ, ոչ կոռումպացված հասարակության ստեղծմանը' ուսուցման, համոզման, քարոզչության միջոցներով, ինչպես նաև, համագործակցելով հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների հետ' ձգտում է ոչ կոնֆլիկտային տարբերակով հասնել ճանապարհային երթևեկության ոլորտում առկա պրոբլեմների լուծմանը' ղեկավարվելով ժողովրդավարության իրավունքի սկզբունքներով:

Պետական, այդ թվում նաև դատական մարմիններում աջակցել վարորդների իրավունքների պաշտպանությանը.

Նպաստել երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը' քարոզելով ճանապարհային երթևեկության կանոնները /ՃԵԿ/.

Նպաստել երթևեկության կազմակերպմանը.

Կատարել լուսավորչական աշխատանք' երթևեկության բնագավառում տեղեկատվության սղությունը նվազեցնելու նպատակով:

«Աքիլես» կազմակերպությունը դեռևս տարիներ առաջ իրականացրել է տեղեկատվական նյութերի հրապարակումներ' «Ավտոբան»,«Новое время»,«Голос Армении»,«Республика Армения», «Առավոտ», «Իրավունք» և այլ թերթերում (70-ից ավել հրապարակում):  Այժմ  շարոնակելով իր առաքելությունը հանրության հետ կապը հաստատում է մամլո ասուլիսների, ինտերնետի և վեբ կայքի միջոցով:

Արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գրավոր հարցումներ, առաջարկներ և լուծումներ են շարունակվում ներկայացվել' ՀՀ Կառավարություն, ՀՀ ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ ազգային ժողով և այլն:

Կազմակերպությունը «ընդդեմ կոռուպցիայի» կոալիցիայի անդամ է, մասնակցում է միջազգային կոնֆերանսներին, կլոր սեղաններին, սեմինարներին, հասարակական լսումներին, հակակոռուպցիոն ծրագրերի մշակմանը:«Աքիլես» կազմակերպությունը  հանդիսանում է 2008-2014թթ ՀՀ ազգային ժողով՝ Պաշտպանության, ազգային անվտանգության և  ներքին գործերի մշտական հանձնաժողով անդամ, ինչպես նաև անդամակցում է ՀՀ արդարադատության նախարարության նախարարին կից հանրային խորհրդին, ու Ապպա բյուրո ԱԻՄ-ի խորհրդին:

Իրականացվում է վարորդների իրավունքների պաշտպանությունը դատական և պետական մարմիններում:

Վարորդ-ճանապարհային ոստիկանություն հարաբերությունները կարգավորելու, և առհասարակ ոլորտում առկա խնդիրներին, նորություններին հանրությանը իրազեկելու նպատակով հրատարակվել են և շարունակվում են հրատարակվել բազմաթիվ թերթիկներ, բուկլետներ, գրքույկներ, Ինչպես նաև տպագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների գիրքը նոր փոփոխություններով:

 

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը իրականացնում է մի շարք ծրագրեր վարորդների իրավունքներն էլ առավել պաշտպանված լինելու համար: Ծրագրերի իրականացման ընթացքում  «Աքիլես» կազմակերպությունը  իրադարձությունների ըմբռնման, էֆեկտիվության, փորձառության, տեխնիկական զինվածության և ճանաչվածության շնորհիվ պարտավորվում է  ռեալ իրականություն դարձնել վարորդների իրավունքների տոկուն պաշտպանությունը և նրանց իրավագիտակցության բարձրացումը, քանզի միայն այդ պարագայում այլևս երբեք  չի արծարծվի վարորդների իրավունքների ոչ պատշաճ կերպով ներկայացումը, մանիպուլացումը կամ անտեսումը: 

Տարիների գործունեության  ընթացքում թերևս կազմակերպության ձեռքբերում կարելի է համարել այն, որ վարորդները ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կազմվող արձանագրություններում նշում են իրենց անհամաձայնության մասին, ուսումնասիրում են օրենսդրությունը և անհասկանալի դրույթների առկայության դեպքում դիմում կազմակերպություն, ստանում օգնություն, կազմում են դիմում-բողոքներ և բողոքարկում ՃՈ որոշումները: 

Հարգելի քաղաքացիներ՝

 

Եթե ունեք հարցեր և առաջարկներ կապված ճանապարհային երթևեկության բնագավառի հետ, ապա  հղեք դրանք այս կոճղակի օգնությամբ՝   

 

Ձեր իրավունքների ամենաարդյունավետ պաշտպանության միջոցը՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունն է:

«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն:

Նախագահ՝ Էդուարդ Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն

1-ին թաղամաս, 51 շենք, բն.29

Հեռ. 010 36-19-40, 091 36-19-40

Էլ փոստ: vip.achill@mail.ru

Copyright © 2015 ACHILL.AM. All Rights Reserved. | © Designed by Kayq.org