Доставка торфа в Истре Торф истра торф истринский район Доставка щебня в Истре щебень истра Щебень в Истре щебень в истринском районе песок истринский район Доставка песка в Истре Песок истра Вывоз строительного мусора в истре вывоз строительного мусора истра вывоз строительного мусора истра истринский район Аренда газели Истра Газель истра Газель Истринский район Купить ПГС в Истре Доставка ПГС в Истре ПГС Истринский район доставка чернозема в Истре Чернозем истринский район Чернозем истра Аренда экскаватора в Истринском районе Экскаватор истра Аренда экскаватора в Истре Аренда ямобура в Истринском районе ямобур истра Аренда ямобура в Истре Аренда автокрана в Истринском районе Аренда автокрана в истре Аренда Манипуляторов в Истре Манипулятор в Истре Автовышка Истринском районе Аренда автовышки в Истра Аренда самосвала в Истре самосвал истра Щебень Истра песок истринский район щебень в Истринском районе Аренда самосвала в Истре

Սեպտեմբերի 1-ից նորություններ ապահովագրության ոլորտում

    /kmh

Ի՞նչ է հայցադիմումը և ինչպե՞ս գրել այն

Տեսնել Հայցադիմումի տիպիկ օրինակ

 

 

 

Երբ Ձեր հանդեպ կայացվել է ակնհայտ առոչինչ վարչական ակտ, ապա...

 

Ինչպես գրել հայցադիմում, երբ կայացվել է ակնհայտ անհիմն վարչական ակտ, օրինակ` ամրագոտին չամրակապված վիճակում երթևեկելու համար     Բեռնել

 

 

 

 

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ վարչական դատարան ներկայացվող հայցադիմումը պետք է լինի 4 օրինակից:  Հայցադիմումի մեկ օրինակը փոստային ծառայության  միջոցով ուղարկվում է  ՀՀ  ֆինանսների նախարարություն (ք. Երևան, Մելիք Ադամյան 1 հասցեով), իսկ  ուղարկման մասին վկայող անդորրագիրը փակցվում է հայցադիմումի այն օրինակի վրա, որը պետք է հանձնվի դատարան: Հայցադիմումի մյուս օրինակը անհրաժեշտ է հանձնել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, իսկ վերջինս ստանալու մասին հավաստող կնիք է դնում դատարանի օրինակ հայցադիմումի վրա:  Հաջորդ օրինակ հայցադիմումը, որին կից են նաև հայցապահանջը հավաստող փասթաթղթերը հանձնվում ` ՀՀ վարչական դատարան  (ք.Երևան 0026, Գարեգին Նժդեհի 23 հասցեում), իսկ վերջինս էլ չորրորդ օրինակ հայցադիմումի վրա դնում է իր ստացման մասին հավաստող կնիք: Թերևս այսքանով ավարտվում է հայցադիմումի հանձնման կարգը: Այս ամենից հետո անհրաժեշտ է սպասել մինչ դատարանը կնդունի հանձնված հայցադիմումը վարույթ և կնշանակի դատական նիստ, որի մասին կտեղեկանաք դատական ծանուցագրի միջոցով:
 Հայցադիմումը (դիմումը) պետք է բաղկացած լինի չորս մասից, որոնցում հաջորդաբար պետք է շարադրվեն առաջադրված պահանջի էությունը բնորոշող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: Մասնագիտական գրականության մեջ ընդունված  է այդ մասերը պայմանականորեն անվանել ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ: Իդեպ, վերջին` եզրափակիչ մասը հաճախ անվանում են խնդրամաս, քանի որ հայցվորը,շարադրելով իր պահանջը, վերջում դատարանից խնդրում է կատարել այս կամ այն գործողությունը:
Հայցադիմումի ներածական մասում պետք է նշվեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 87-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերում նախատեսված տեղեկությունները: Դրանք են` դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց հասցեները և հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման: Ի լրումն նշեմ նաև, որ ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված իրավախախտումների վերաբերյալ հայցադիմումներ ՀՀ վարչական դատարան ներկայացնելու համար հայցագին չի վճարվում, քանի որ հայցի հիմքում առկա չէ գումարի բռնագանձման պահանջ:
Հայցադիմումի նկարագրական մասում,  պետք է տեղեկություններ նշվեն այն հանգամանքների մասին, որոնց վրա են հիմնվում հայցապահանջները,ինչպես նաև հայցապահանջների հիմքերը հաստատող ապացույցների մասին: Հայցադիմումի նկարագրական մասն առանձնահատուկ պատմությունէ հայցվորի ներկայացրած պահանջների մասին, քանի որ այստեղ թվարկվում են հայցի հիմքի փաստերը և ցույց են տրվում այն կոնկրետ ապացույցները, որոնք տեղեկություններ են պարունակում հայցվորի կողմից մատնանշված իրավաբանական փաստերի մասին:
Հայցադիմումի պատճառաբանական մասում, նշվում է (բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը, եթե առկա է այդպիսին), գործի իրավաբանական որակումը, այսինքն` այն օրենքը կամ այլ նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը և որոնց վրա, ըստ հայցվորի, դատարանը պետք է լուծի գործը:
Հայցադիմումի եզրափակիչ մասում (խնդրամասում) նշվում են հայցվորի նյութաիրավական պահանջները, որոնք ուղղված են պատասխանողին և կազմում են հայցի առարկան: Եթե պատասխանողը մի քանիսն են, ապա նշվում են հայցվորի կողմից յուրաքանչյուրին ուղղված պահանջները: 
Հայցադիմումի եզրափակիչ մասը լրացնող անհրաժեշտ վավերապայման է համարվում նաև դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Հայցադիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք  հավաստում են (սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը, եթե առկա է այդպիսին), այն հանգամանքների առկայությունը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաև հայց հարուցելու լիազորությունը, եթե հայցադիմումը ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից: Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:

Հարգելի քաղաքացիներ՝

 

Եթե ունեք հարցեր և առաջարկներ կապված ճանապարհային երթևեկության բնագավառի հետ, ապա  հղեք դրանք այս կոճղակի օգնությամբ՝   

 

Ձեր իրավունքների ամենաարդյունավետ պաշտպանության միջոցը՝ ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունն է:

«ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն:

Նախագահ՝ Էդուարդ Հովհաննիսյան

Հետադարձ կապ

Հայաստան, 0054, Երևան, Դավթաշեն

1-ին թաղամաս, 51 շենք, բն.29

Հեռ. 010 36-19-40, 091 36-19-40

Էլ փոստ: vip.achill@mail.ru

Copyright © 2015 ACHILL.AM. All Rights Reserved. | © Designed by Kayq.org